
Մինչև օգոստոսի 9-ը ներառյալ ջերմաստիճանի որևէ փոփոխություն չունենք: Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքի ալիքի ազդեցության գոտում: Այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում:
Նա նշել է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կրկին կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև +39…+41 աստիճանի: Չի բացառվում, որ առանձին տեղերում կգրանցվի մինչև +42 աստիճան տաքություն:
«Լուրջ ջերմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել՝ առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում, որովհետև +36…+37 աստիճանը նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան», - տեղեկացրել է Սուրենյանը: