Լուկաշենկոն շատ շուտով կհեռանա նախագահի պաշտո...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Մեծ զրույց նախագահի հետ» ծրագրի շրջանակներում պատասխանել է այն հարցին, թե երբ կհեռանա նախագահի պաշտոնից, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«Պետք չէ կռահել, թե երբ կգնա Լուկաշենկոն, շատ շուտով», – ասել է նա:

Նա նաև ասել է, որ իր հետնորդի մասին հարցը բավական բարդ է: Այս պահին Լուկաշենկոն տեսնում է 15-20 թեկնածուի, որոնք կարող են «աճել մինչև նախագահ» և նման են իրեն՝ Բելառուսին իրենց նվիրվածությամբ:

Լուկաշենկոն նաև ասել է, որ կընդունի այն թեկնածուին, որի համար կքվեարկի բելառուս ժողովուրդը:

«Սա հավերժ պաշտոն չէ: Չէ՞ որ ես մարդ եմ», – ասել է Բելառուսի նախագահը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ չի պատկերացնում՝ ինչպես կարող է ապրել և թոշակի գնալ կամ այլ գործով զբաղվել:

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թ.-ից՝ 6 ժամկետ: