Լուկաշենկոն կոչ է արել Գերմանիային տանել անօր...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիային կոչ է արել ընդունել անօրինական միգրանտներին, որոնք կուտակվել են բելառուսա-լեհական սահմանին։ Այս մասին տեղեկացնում է BelTA-ն։

«Այստեղ մեծամասամբ մարդիկ են, ովքեր ցանկանում են վերամիավորել իրենց ընտանիքները, ձեր մոտ տարեք այդ մարդկանց: Դա փոքր բեռ է Գերմանիայի համար։ Բայց այդ ամենը լեհերն են արգելափակում»,- ասել է Բելառուսի ղեկավարը Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրուզգի անցակետի մոտ տեղակայված լոգիստիկ կենտրոն կատարած այցի ժամանակ: