Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարել է զբաղ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության առջեւ խնդիր է դրել հանրապետությունում որոնել հազվադեպ մետաղներ եւ այլ ռեսուրսներ։

«Ասում են, որ մեր լեռնահանքերում հազվագյուտ հանքանյութեր կան։ Մնացածը պետք է ուսումնասիրենք՝ քիմիա, նավթ, գազ եւ այլն: Համապատասխան խնդիր եմ առաջադրել [բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի պահպանության] համապատասխան նախարարին»,- ասել է Լուկաշենկոն կառավարությունում կադրային նշանակումների ժամանակ։