Լուկաշենկոն հույս է հայտնել Հայաստան-Ադրբեջան...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները երկարաժամկետ կլինեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջերս հաջողվեց հասնել մի քանի երկարատև հակամարտությունների հանգուցալուծման, ես մեծ հույս ունեմ՝ երկարաժամկետ լուծման... Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց մենք հույս ունենք, որ սա լավ սկիզբ է», - ասել է Բելառուսի առաջնորդը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային համաժողովում։

Համաժողովը տեղի է ունենում Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 28-29-ը։