Լուկաշենկո. Եթե Բայդենը վերընտրվեր, աշխարհը կ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ եթե Ջո Բայդենը վերընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, աշխարհը մոտ կլիներ երրորդ համաշխարհային պատերազմին և միջուկային առճակատմանը, սակայն ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը թույլ տվեց խուսափել այս սցենարից։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, բայց ինձ թվում է, որ մենք շատ կմոտենայինք միջուկային առճակատմանը, երրորդ համաշխարհային պատերազմին։ Գոնե առայժմ Թրամփի ընտրությունը թույլ է տվել խուսափել այդ ծայրահեղ սցենարից։ Կարծում եմ, որ ոչ միայն այսօրվա համար»,- ասել է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Բայդենը վերընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Լուկաշենկոյի հայտարարությունները մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը։

«Թրամփն իր էությամբ ուժեղ մարդ է։ Եվ նա կատարում է իր հիմնական խոստումները խաղաղության վերաբերյալ»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։