Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի չորս աշ...

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի միանգամից  չորս աշխատակից մեկ օրվա ընթացքում ինքնասպան է եղել. Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով շերիֆի հայտարարությունը։

«Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտի գործող և նախկին  չորս աշխատակիցներ 24 ժամվա ընթացքում ինքնասպան են եղել»,- գրում է թերթը։

Հրատարակության համաձայն՝ որևէ նշան չկա, որ այս բոլոր մահերը կապված են եղել։

Նշվում է, որ նման ժամանակահատվածում աշխատակիցների ինքնասպանությունների շարքը դրդել է Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունային դիմել իր տեղակալներին՝ ուշադիր հետեւելու իրենց գործընկերների վիճակին։

«Մենք ցնցված ենք՝ իմանալով այս մահերի մասին... Նման դժվարին ժամանակներում աշխատողների համար կարևոր է, անկախ կոչումից և պաշտոնից, հոգ տանել մյուս աշխատակիցների և ընկերների բարեկեցության համար», - ասել է շերիֆը: իր օգնականներին ուղղված նամակում։