Լոռիում քրեական վարույթներով վերականգնվել է 1...

Լոռու մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն 246 հազար դրամի վնաս:

Նույն ժամանակահատվածում, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 273 հազար դրամ:

Դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերով բավարարված գումարի չափը կազմում է 41 միլիոն 679 հազար դրամ: