«Լկտի», «դուք եք»․ վեճ պատգամավորների միջև

Ձեր գեղեցիկ խոսքերը վերածվում են գեղեցիկ հայտարարությունների, ուրիշ ոչինչ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նա նշեց, որ այս պահին Փաշինյանի դեմ ակցիաներին մասնակցած քառասուն քաղբանտարկյալներ կան բանտերում։

Ի պատախսան նախ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը արձագանքեց՝ նշելով, որ ոստիկանները այդկերպ պետք է վարվեն բոլոր այն «լկտիների» հետ, որոնք քաղաքացիների մեքենաներ են ջարդում։