
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վիլնյուսում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքականության գործիք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը մնում է աղետալի։ Սովը չի կարող օգտագործվել որպես քաղաքական կամ ռազմական միջոց», - նշել է Լիտվայի ղեկավարը:
Նա հրեական պետությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցներ Գազայում հումանիտար ճգնաժամը լուծելու համար։
«Անհրաժեշտ է ապահովել բավարար մարդասիրական օգնության մատակաարումը և դրա բաշխումը Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին», - ասել է Նաուսեդան։
Իսրայելի նախագահի այցն ուղեկցվում է բողոքի ցույցերով։ Ակտիվիստները պիկետ են անցկացրել Լիտվայի նախագահական պալատի մոտ, իսկ երեկոյան նախատեսված է հանրահավաք: