
Լիտվայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել: Կառավարության հրաժարականից օրեր առաջ վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին: Դրա պատճառ են դարձել պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքները: Նախագահ Գիտանաս Նաուսեդան 15 օրվա ընթացքում պետք է խորհրդարանին ներկայացնի նոր վարչապետի թեկնածուին, որին կառաջադրի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: