Լիտվան այս շաբաթ Ուկրաինային 4500 անօդաչու թռչող սարք կփոխանցի՝ ընդհանուր 5 մլն եվրո արժողությամբ։ Այս մասին իր X-ում (Twitter) հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս շաբաթ Լիտվան 5 միլիոն եվրո արժողությամբ 4500 անօդաչու թռչող սարք է ուղարկում Ուկրաինա»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ կառավարության վերջին նիստում հաստատվել է նաև պետական ակտիվների փոխանցման արագացված ընթացակարգ, ինչը կնվազեցնի Ուկրաինային օգնություն փոխանցելու գործընթացում բյուրոկրատական ընթացակարգերի ժամանակը։