Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի երկարամյա ղեկավար Արայիկ Հարությունյանը ՔՊ խմբակցության պատգամավոր է ընտրվել։