Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքա...

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի և խորհրդի անդամների հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու համար։