Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 6-ին հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հայտնեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։