Ամուլսարի մետաղային հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի ունեցել շահագործել հանքը։ Այս մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԲՀԿ պատգամավորներից Արթուր Գրիգորյանն ու հարցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ։
«Մեր հանրության մեջ, կամ մամուլում գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմո՞ւմ է, թող դիմի։ Էս բանը՝ վա՜յ, մեզ միջազգային դատարան են դիմել։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում, որ ով որ անկյունից … Էդ մի բանը կա, իմիջիայլոց, ասեմ։ Միջազգային ակտորներ կան, որ գալիս մեզ հետ խոսում են, օրինակ, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան, ու սենց ուշադիր նայում են, ու որ զգում են ինչ-որ չի ուշաթափվում Հայաստանի ներկայացուցիչը էդ նախադասությունից, իրենք են սկսում, իրենց ճնշումն է …», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը բացատրեց, որ Հայաստանը վախենալու որևէ բան չունի․ եթե վախենալու բան կա, ապա պետք է վախենա հենց դիմողը։



