Բնապահպան Նազելի Վարդանյանի հասցեին Լիդիանի ֆեյք էջը կեղտոտ նյութ էր պատրաստել։ Փաստաբանին մեղադրում էին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ Գուրգեն Մարգարյանին կացնահարող Սաֆարովին կոռուպացված Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու համար: Երեկ այդ տեսանյութը green & clean կեղծանվամբ լայքփեյջ գովազդի տակ պտտացնում էր Ֆբ-ում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Թեհմինե Ենոքյանը, ով արդեն շուրջ 8 տարի է` զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի խնդիրների բարձրաձայնմամբ և տեղացիների իրավունքների պաշտպանության հարցերով։
Politik.am-ի հետ զրույցում Թեմինե Ենոքյանը նշեց, որ վիրավորանք պարունակող գրառումներ արվելու հիմքով դեպքը քաղաքացիաիրավական տիրույթում քննվող գործ պետք է լինի: Այդ էջը, որտեղ տարբեր հարցերով անձնական լուսանկարներ են հրապարակվել, գործում է մոտ 7-8 ամիս: Դիմել են ոստիկանություն, որպեսզի բացահայտվի` ովքեր են ֆեյք էջի հեղինակաները, և ձեռք բերվեն նրանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ: Սակայն պատասխանող անձի հայտնի չլինելու պատճառով, հնարավոր չէ հայց ներկայացնել.
«Հավաքագրելով բոլոր այն տեսանյութերը, որտեղ փաստաբանը խոսում էի դեպքի մասին, այս անգամ չեն խորշել որպես օրինակ բերել կացնահարված Գուրգեն Մարգարյանի դեպքը, իբրև թե Վարդանյանը ոչ պրոֆեսիոնալ է իր գործում և հավուր պատշաճի մեր պետության շահերը չպաշտպանելու հետևանքով Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին: Նման կերպ փորձել են վարկաբեկել փաստաբանին, ով Ամուլսարի հարցում շատ կոնկրետ դիրքորոշում ունի և խոսում էր ծրագրի թերությունների մասին: Պարզ է, որ շահը այստեղ Լիդիանին է, և Ամուլսարի գործում չկա մեկ այլ ավելի շահագրգիռ մեկը քան այդ կազմակերպություն է»:
Ըստ Ենոքյանի` այս ամենի նպատակը Ամուլսարի հարցով զբաղվողներին վարկաբեկելն է. «Լիդիանի համար լավագույն պաշտպանության ձևը վարկաբեկելն է, մարդկանց աչքից գցելը այն մասնագետներին, ովքեր համկարծ մի թթու խոսք կասեն իրենց կազմակերպության մասին»:



