Լիբանանյան բանակը պարեկներ է տեղակայել Սիրիայ...

Լիբանանի բանակը պարեկներ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)՝ հղում անելով լիբանանյան բանակի հրամանատարությանը։

«Լիբանանա-սիրիական սահմանի երկայնքով վերջին զարգացումների լույսի ներքո և հետագա էսկալացիան կանխելու նպատակով լիբանանյան և սիրիական իշխանությունների միջև համակարգումից հետո բանակի ստորաբաժանումները սկսել են անվտանգության միջոցառումներ իրականացնել Հոշ Ալ-Սայեդ Ալի-Հերմել շրջանում:

Այս միջոցառումները ներառում են պարեկային խմբերի տեղակայում՝ սահմանամերձ շրջանի երկայնքով անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», - ասված է բանակի հայտարարության մեջ։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը մարտի 17-ին արձագանքել է լիբանանա-սիրիական սահմանի վերջին զարգացումներին՝ հրամայելով բանակին դիմակայել սահմանի սիրիական կողմում գտնվող ՀՏՍ ուժերին:

Նա հավելել է, որ խնդրել է Լիբանանի արտգործնախարարին կապ հաստատել իր սիրիացի գործընկերոջ հետ՝ ճգնաժամը կարգավորելու համար։

Տեղական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայի հետ սահմանին գտնվող Հաուշ ալ-Սայիդ Ալի քաղաքի վրա թաքֆիրական խմբավորումների հարձակումների արդյունքում երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: