Լիբանանը և Իրանի դաշնակիցներ համարվող «Դիմադրության առանցքը» հրադադարի անբաժանելի մասն են (10 կետից բաղկացած առաջարկի 1-ին կետ), X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է դա և այդ դիրքորոշումը քննարկման ենթակա չէ։
Հրադադարի խախտումները կհանգեցնեն կոնկրետ հետևանքների և ԽԻՍՏ պատասխանի։ Անհապաղ դադարեցրե՛ք կրակը»,- հավելել է նա
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի հայտարարությունից հետո այս համաձայնությանը միացած Իսրայելը հայտարարել է, որ այն չի տարածվում Լիբանանի վրա։ Սա հակասում է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի արած հրապարակային հայտարարությանը։



