
Լիբանանի փախստականների ճամբարներից պաղեստինյան խմբավորումների պահվող զենքը դուրս բերելու ծրագիր մշակելու հանձնարարություն ունեցող խումբն ուրբաթ առաջին անգամ հանդիպել է՝ խմբերին զինաթափելու ժամանակացույցը և մեխանիզմը քննարկելու համար, հաղորդում է Associated Press-ը։
Լիբանանա-պաղեստինյան երկխոսության կոմիտեն, որը կառավարական մարմին է, որը պաղեստինցի փախստականների և պաշտոնյաների միջև միջնորդ է հանդես գալիս, հայտարարել է, որ վարչապետ Նավաֆ Սալամը մասնակցել է հանդիպմանը, և որ «մասնակիցները համաձայնել են սկսել զինաթափման գործընթացը՝ ըստ որոշակի ժամանակացույցի»։
Բանակցություններին ծանոթ լիբանանցի պաշտոնյան Assciated Press գործակալությանը հայտնել է, որ զենքի դուրսբերման աշխատանքները կսկսվեն մեկ ամսվա ընթացքում։
Հանդիպումը տեղի է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի Լիբանան կատարած այցից հետո, որի ընթացքում նա և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել են համաձայնության մասին, ըստ որի պաղեստինյան խմբավորումները Լիբանանը չեն օգտագործի որպես Իսրայելի վրա որևէ հարձակման հարթակ, և որ զենքը կկենտրոնացվի Լիբանանի կառավարության վերահսկողության տակ։