Վերջին մեկ ամսվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 28-ի։ Ինչպես տեղեկացնում է Al Mayadeen հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ռաքքան Նասեր ադ-դինը Լիբանանի Հերմել քաղաք կատարած այցի ժամանակ։
Նա դատապարտել է Իսրայելի կողմից 2024 թվականի հրադադարի խախտումները և ազգային միասնության կոչ արել։
Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է Լիբանանի 309 քաղաքացի, վիրվավորվել՝ 598-ը։
Հակառակ հրադադարի համաձայնագրի՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։



