Լիբանանում Իսրայելի գրոհների պատճառով մեկ օրո...

Իսրայելական ՌՕՈւ-ն նոյեմբերի 10-ին հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» միլիցիայի ենթադրյալ օբյեկտներին Լիբանանի հյուսիս-արեւելքում, զոհվել է առնվազն 12 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին տեղեկացրել է Elnashra լրատվական պորտալը։

Նրա տեղեկացմամբ՝ զոհերի մասին տեղեկություններ են ստացվել Բեդնաիլ, Զեգրին, Սարին եւ Շաաս բնակավայրերից (Հերմել-Բաալբեքի նահանգ)։ Եվս հինգ հոգի սպանվել է սահմանամերձ Էլ-Ղասր գյուղում, Սիրիայի հետ սահմանին։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանք «Հեզբոլլահի» անդամներ են, թե խաղաղ քաղաքացիներ։

Հարավում՝ Ադլունում, շտապօգնության մեքենայի դեմ անօդաչուի գրոհի զոհ են դարձել իսլամական փրկության ծառայության  երեք պարաբժիշկներ։

Օրվա առաջին կեսին Կեսերվան-Ջեբեյլ նահանգում (Լիբանանի հյուսիս) իսրայելական ինքնաթիռները օդային գրոհ են իրականացրել շիական Ալմաթ գյուղի դեմ, որտեղ զոհվել է 23 մարդ Բեքաայից այնտեղ փախած լիբանանյան ընտանիքներից։  Զոհերի մեջ կան երեխաներ եւ կանայք։

Հանրապետության առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով՝ իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը նոյեմբերի 9-ին կազմել է 53 մարդ, 99 հոգի վիրավորվել է։ 2023թ. հոկտեմբերին ռազմական թեժացման պահից ռմբակոծումների եւ հրետակոծությունների հետեւանքով երկրում զոհվել է 3 189 մարդ, 14 078 հոգի վիրավորվել է։