Լիբանանում հայտարարել են, որ երկրի ջրային տար...

Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի Ռազմածովային ուժերի պահականավակը Էն Նաքուրա հրվանդանի մոտ մտել է Լիբանանի ջրային տարածք։ Այս հայտարարությունը հրապարակել է Watania գործակալությունը։

«2022թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 19.07-ին իսրայելական թշնամական նավակը ներխուժել է Լիբանանի ջրային տարածք  Էն Նաքուրա հրվանդանի դիմաց,՝ 259 մետր հեռավորությամբ, եւ այնտեղ է գտնվել 35 րոպե»,- նշվել է փաստաթղթում։

Լիբանանցի զինվորականները այդ երկրում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերին տեղեկացրել են Իսրայելի կողմից համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի 1 701 բանաձեւի խախտման մասին։

Այս բանաձեւով սահմանվել է հրադադարի ռեժիմ սահմանին 2006թ. կոնֆլիկտից հետո։