Լիբանանն այլընտրանք չունի, քան բանակցել Իսրայ...

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը այլընտրանք չունի, քան բանակցել Իսրայելի հետ, ասվում է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Երբ պատերազմը ձախողվում է, ի՞նչ է կատարվում հաջորդիվ։ Աշխարհի յուրաքանչյուր երկրում ցանկացած պատերազմի ավարտը բանակցություններն են։ Եվ այդ բանակցությունները չեն վարվում ընկերոջ կամ դաշնակցի հետ, այլ՝ հակառակորդի», — ասել է Աունը։