Լիբանանի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցրած և Լիբանանից թուրք քաղաքացիներին տարհանած նավերը լքել են Բեյրութը և շարժվում են դեպի թուրքական Մերսին նավահանգիստ։
Դրա մասին Х սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ֆիդանը նշել է, որ ի պատասխան տարածաշրջանում Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի, Թուրքիան կշարունակի օգնություն ցուցաբերել տուժածներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտերկրում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ մեր քաղաքացիներին Լիբանանից տարհանող և եղբայր լիբանանցիներին մարդասիրական օգնություն հասցրած նավերը լքել են Բեյրութը և ուղղություն են վերցրել դեպի Մերսին»,- գրել է թուրք նախարարը։