Լիբանանի դեմ Իսրայելի վերսկսված ագրեսիան հրադ...

Լիբանանի դեմ Իսրայելի վերսկսած ագրեսիան հրադադարի նախնական համաձայնագրի կոպիտ խախտում է։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Սա խաբեության և համաձայնագրերին հավատարիմ չմնալու վտանգավոր նշան է։ Այդ գործողությունները շարունակելու դեպքում բանակցություններն անիմաստ կդառնան։ Մենք նախկինի պես ձեռքը պահում ենք ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի իր լիբանանցի քույրերին ու եղբայրներին»,- նշել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահի կարծիքով՝ Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիան կիմաստազրկի բանակցությունները։