ՀՀ ազգային ժողովը Լևոն Սահակյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում։
Փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 60-ը։ Սահակյանի թեկնածության օգտին քվեարկել է 60 պատգամավոր։
Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: