Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վի...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։

«Լուրջ ոչինչ չկա։ Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասաց նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ ինչ բողոքներ ունի հայրը։

Լևոն Քոչարյանը նշեց՝ չի կարծում, որ ՔԿՀ-ում հայրը բուժօգնություն խնդրած լինի։