
«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր. երկուշաբթի օրը խափանվել է՝ ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը, խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքի վերաբերյալ»,-այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց Նւիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով Լեռնային Ղարաբաղին էլէներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ է ստեղծել․ «Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում», - ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։