Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը էթ...

120.000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումների վառ օրինակ է։ Այս մասին ասվում է Win Without War կազմակերպության ղեկավար Սթիվեն Մայլզի հայտարարության մեջ։

«Մենք խորապես մտահոգված ենք և ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Մենք խստորեն դատապարտում ենք 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումըորըըստ երևույթինադրբեջանական ուժերի կողմից իրականացված էթնիկ զտումների վառ օրինակ է։ Խիստ մտահոգիչ են ծանր թերսնման և մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին հաղորդումները։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերն այցելել է տարածաշրջան՝ խոստանալով մարդասիրական աջակցությունև թեև նման աջակցությունը ողջունելի էայն պետք է լինի ԱՄՆ հետագա ջանքերի սկիզբը՝ այս ճգնաժամին արձագանքելուպատասխանատվության ենթարկելու և վերջ տալու անպատժելիությանը մարդու իրավունքների ոտնահարումների համարորոնք կատարվել են ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստացողների կողմից։

Մենք կոչ ենք անում վարչակազմին հետաքննել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումներըվերացնել բացառություններըորոն Ադրբեջանին զենքի վաճառքի կանաչ լույս են վառումևամենակարևորըավելացնել Հայաստանում մարդասիրական արձագանքման ֆինանսավորումը 11,5 միլիոն դոլարից ավելի:

Այս իրադարձություններըցավոքկանխատեսելի էին և կանխարգելելիև Բայդենի վարչակազմը նույնպես պետք է մանրակրկիտ հետաքննիթե ինչպես և ինչու են անտեսվել կամ անուշադրության մատնվել Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան խմբերի ազդանշաններըՄինչ այս ճգնաժամը ծավալվում էմենք կոչ ենք անում վարչակազմին օգնել նրանցորոնք դեռ կարիքի մեջ են և պատասխանատվության ենթարկել նրանց պատճառած վնասի համար»: