Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութով: Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։



