Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ...

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տնօրենը հանդիպելու է իրենց թիմի անդամների հետ քննարկելու  այն ուղիները, որոնցով  կարող եմ օգնել  Արցախի Հանրապետության ապօրինի առևանգված ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

«Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ։ Նա մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ տիկին Թովմասյան,
Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։

Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:

Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը»,- գրել է Թովմասյանը։