Լեհաստանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ազգային համակարգի գործարկմանը՝ անօդաչուների սպառնալիքներից երկրի օդային տարածքը պաշտպանելու համար: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։
«Լեհաստանը մտադիր է ստեղծել անօդաչուներին հակազդելու սեփական համակարգը՝ չսպասելով ԵՄ-ի նախաձեռնությանը», - ասել է Տոմչիկը, որի խոսքը մեջբերում են լեհական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ծրագիրը կգործարկվի առաջիկա ամիսներին, և լիարժեք շահագործման պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում։
Իր հերթին, Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Տոմա Ռենիեն հայտարարել է, որ տարվա ընթացքում Եվրամիությունը կկարողանա անօդաչու թռչող սարքերին հակազդելու համակարգ ստեղծել։



