Լեհաստանը նախատեսում է ավարտել սահմանամերձ պա...

Լեհաստանը նախատեսում է ավարտել սահմանամերձ պատի ամրացումը եւ փակել սահմանը Բելառուսի հետ մինչեւ հաջորդ ամառ, որպեսզի կասեցնի այն, ինչը համարում է Ռուսաստանի եւ Բելառուսի «հիբրիդային պատերազմ» անլեգալ միգրացիայի օգնությամբ, հայտնել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մացեյ Դուշչիկը Financial Times-ի հարցազրույցում։

Այս նախաձեռնությունը սկսվել է Լեհաստանի եւ Բելառուսի՝ ՌԴ մերձավոր դաշնակցի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Վարշավան Բելառուսին մեղադրում է Լեհաստան միգրանտների հոսքի կազմակերպման մեջ՝ ԵՄ-ի վրա պատժամիջոցների հետ կապված ճնշում գործադրելու նպատակով, ինչը Մինսկը հերքում է։

400 կիլոմետրանոց արեւելյան սահմանի երկայնքով լրացուցիչ ամրացումները ներառում են գիշերային տեսողության տեսախցիկներիջերմային տեսախցիկների տեղադրում եւ պարեկային նոր ճանապարհինչպես նաեւ 2022թ. կառուցված հինգ մետրանոց պողպատե ցանկապատի ամրացումԼեհաստանը նախագծում ներդնում է ավելի քան 2,5 մլրդ զլոտի (611 մլն դոլար), որի ֆինանսավորման կեսը տրամադրում է ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ:

«Հուսով եմ եւ հավատում եմոր այս արհեստականորեն ստեղծված միգրացիոն ուղին կփակվի հաջորդ ամառ»,- ասել է Դուշչիկը:

Նա ավելացրել էոր շինարարությունն ավարտվելուն պես սահմանային անվտանգությունը «հնարավորինս մոտ կլինի 100 տոկոսին»:

Լարվածությունը սրվել է մայիսին այն բանից հետոերբ լեհ սահմանապահը լրջորեն վիրավորվել էր միգրանտի կողմիցորն ինքնաշեն գեղարդով ճեղքել էր գոյություն ունեցող ցանկապատը:

Ի պատասխան՝ Տուսկը հայտարարել է Բելառուսի հետ սահմանի երկայնքով 200 մետր լայնությամբ բուֆերային գոտի ստեղծելու ծրագրի մասին։ Չնայած սահմանի ամրապնդմանը՝ Դուշչիկը զգուշացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ՝ լարվածությունն ուժեղացնել կամ Լեհաստանի ենթակառուցվածքը սաբոտաժի ենթարկելու հնարավոր փորձերի մասին