Լեհաստանում գնաճը գերազանցել է 25 տարվա վաղեմ...

Լեհաստանում գնաճը գերազանցել է 25 տարվա վաղեմության ռեկորդը, հայտնում է հանրապետության գլխավոր վիճակագրական ծառայությունը (GUS):

Սեպտեմբերին Լեհաստանում գնաճը կազմել է 17,2 տոկոս՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ինչը ռեկորդային ցուցանիշ է եղել 1997թ., երբ այն կազմել է 17,8 տոկոս։

GUS-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին 2021 թվականի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 17,9 տոկոս։ 2022 թվականի սեպտեմբերի համեմատ գներն աճել են 1,8 տոկոսով։

2021 թվականի հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների եւ ոչ ոգելից խմիչքների գներն աճել են 21,9 տոկոսով, էներգակիրները թանկացել են 41,7 տոկոսով, մասնավոր սպառողների համար վառելիքը՝ 19,5 տոկոսով։

2022 թվականի սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքները թանկացել են 2,7 տոկոսով, էներգիան՝ 2 տոկոսով, վառելիքը՝ 4,1 տոկոսով։