Լեհաստանն ստացել է 32 ամերիկյան M1A2 Abrams տ...

Լեհաստանն ստացել է 32 ամերիկյան M1A2 Abrams տանկերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան։

«Ամենաժամանակակից Abrams (տանկերի) չորրորդ խմբաքանակը։ Ներկայում Լեհաստանի նավահանգիստներից մեկում կատարվում է 32 M1A2 տանկերի բեռնաթափումը», - գրել է Բեյդան X-ում։

2022 թվականին Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ 2025-2026 թվականներին 250 արդիականացված M1A2 Abrams տանկերի մատակարարման վերաբերյալ: