Լեհաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումն Իսրայելից։ Երկուշաբթի վաղ առավոտյան Վարշավայի օդանավակայանում վայրէջք է կատարել 120 քաղաքացի տեղափոխող առաջին ինքնաթիռը։
«Իսրայելից առաջին տարհանվածներն արդեն ժամանել են Լեհաստան: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորականներին՝ հաջող գործողության համար», - գրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը X-ում: Նախատեսվում է ևս երկու տարհանման չվերթ Իսրայելից Լեհաստան։
Անցած կիրակի օրվա դրությամբ Իսրայելում տարհանման էին սպասում Լեհաստանից մոտ 200 զբոսաշրջիկ, այդ թվում՝ մի խումբ դպրոցականներ։



