Լեհաստանն արգելել է Սլովակիայի պատվիրակության...

Լեհաստանն արգելել է Սլովակիայի պատվիրակությանն իր տարածքով թռչել Ռուսաստան։ Այս մասին, ինչպես փոխանցում է Коммерсант-ը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սլովակիայի SNS կուսակցության ղեկավար Անդրեյ Դանկոն։ Ավելի ուշ SNS-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենց ինքնաթիռը թռչելու է Լեհաստանի տարածքը շրջանցելով։

«Լեհերն արգելել են թռիչքներն իրենց տարածքի վրայով, ուստի մենք Չեխիայի և Գերմանիայի տարածքով ենք թռչում Ռուսաստան»,- ասել է Դանկոն։ Լեհաստանի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։

Ավելի վաղ Դանկոն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնություն իր այցի նպատակը էներգետիկ ոլորտում Սլովակիայի և Ռուսաստանի համագործակցության հեռանկարների քննարկումն է։