Լեհաստանն ակնկալում է, որ Ուկրաինան բացատրություն կտա կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ, հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
«Սա լավ լուր չէ Ուկրաինայի համար։ Սա նաև լավ լուր չէ Լեհաստանի և Արևմտյան Եվրոպայի համար։ Մենք սպասում ենք բացատրության», - ասել է Կոսինյակ-Կամիշը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկությունների մասին վերջին հաղորդագրությունները։
Նա հավելել է, որ կոռուպցիոն սկանդալները չեն մոտեցնում Ուկրաինայի տեսական անդամակցությունը Եվրամիությանը։
«Անհնար կլինի անդամակցել Եվրամիությանը առանց կոռուպցիայի դեմ պայքարի թափանցիկության», - շեշտել է փոխվարչապետը։



