Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետն ու ԶՈւ հրամանատարը հրաժ...

Երկու բարձրաստիճան լեհ գեներալ է հրաժարական տվել լեհական տարածքում ռուսական հրթիռի ընկնելու պատճառով: Ինչպես գրում է Politico-ն, դա կարող է էապես վնասել իշխող կուսակցությանը՝ առաջիկա շաբաթվա վերջին Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հաղորդվում է, որ հրաժարականի դիմումը գրել են ԶՈւ գլխ․ շտաբի պետ Ռայմունդ Անջեյչակը և զինված ուժերի օպերատիվ հրամանատար Տոմաշ Պիոտրովսկին։

Պիոտրովսկու և ներկայիս պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի միջև հակամարտությունը սկսվել է ռուսական հրթիռի հետ կապված միջադեպի պատճառով, որը անցյալ տարվա դեկտեմբերին թռավ Լեհաստանի տարածքի խորքերն ու ինքն իրեն ընկավ։ «Միջադեպը մեծ գլխացավանք է իշխող «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցության համար, որը ազգային անվտանգությունը դարձրել է իր քարոզարշավի առանցքային մասը՝ այս կիրակի կայանալիք համընդհանուր ընտրություններում երրորդ ժամկետը հաղթելու համար», - գրում է Politico-ն: