Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոտրել է ոտք...

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։

Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։

«Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, ցույց տուր՝ ինչպես ես դահուկներով սահում»։ Դե, ես էլ ցույց տվեցի», – ասել է Տուսկը։

Նա նշել է, որ մի քանի օր պետք է հենակներով քայլի, սակայն չի պատրաստվում դադարեցնել աշխատանքը։

«Մոտակա մի քանի օրվա ընթացքում այս հենակները և օրթեզը ինձ հետ կլինեն, բայց աշխատանքի ընթացքում։ Իհարկե, ես հիվանդանոցային արձակուրդ չեմ վերցնի», – հավելել է վարչապետը։

Նա կոչ է արել լեռնադահուկային սպորտի սիրահարներին ավելի զգոն լինել և ուշադիր հետևել իրենց սարքավորումներին։

«Եղեք զգույշ լանջերին, սեզոնը դեռ շարունակվում է։ Նախապես լավ տաքացեք, թեև գիտեմ, որ ոչ ոք դա չի սիրում։ Ստուգեք ձեր դահուկները։ Իմը չդիմացավ, և սա իմ անուշադրության հետևանքն էր»,-նշել է Տուսկը։