Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են, հայտարարել է Պեսկովը։
«Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակումը ոչ մի կապ չունի առողջ բանականության հետ։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ Լեհաստանի երկաթուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են և մերկապարանոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հետ է կանչել Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը։



