
Լեհաստանի քաղաքական ուժերը միասնաբար ընդդիմացել են Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ուկրաինա զորքեր ուղարկելու մերժման հետ կապված դիրքորոշումը միավորում է բոլոր քաղաքական ուժերին, - մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ - Լեհերն այս հարցում մասնատված չեն»։
Փետրվարի 17-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզում եվրոպացի առաջնորդների արտահերթ նիստից առաջ և հետո հայտարարել էր, որ Լեհաստանը մտադիր չէ Ուկրաինա զորքեր ուղարկել հնարավոր խաղաղապահ առաքելության շրջանակներում, և որ այդ հարցը փակված է։
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նման դիրքորոշում էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում։ Կոսինյակ-Կամիշն այս դիրքորոշումը հայտնել էր նաև փետրվարի 14-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպմանը։