Լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չեմ սպ...

Այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց, թե անթույլատրելի է համարում հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը, այդպես անում են այն մարդիկ որոնք չեն գիտակցում՝ ինչ է Հայաստանը, տարածաշրջանը և մեր պատմությունը․

«Ես դա համարում եմ սպառնալիք մեր անվտանգուիթյանը։ Չկա արցախցի, հայաստանցի. կա հայ ժողովուրդ, որը հաղթանակ է տարել։ Եթե մենք բաժանեինք արցախցի-հայաստանցի, ապա հաղթանակ չէինք ունենա», -  համոզմունք հայտնեց բանախոսը։

Անդրադառնալով պատերազմի վերասկսման հավանականությանը՝ Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ չկա հակամարտություն, որը լուծվել է 30 տարվա ընթացքում՝ ավելացնելով, որ լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չի սպասում՝ չնայած պետք է պատրաստ լինենք և մարտունակ բանակ ունենանք․

«Սա խորքային պրոբլեմ է։ Կարող եմ ասել, որ Ղարաբաղի հարցի լուծում մոտակա ժամանակներս չկա։ Մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք, մեր խնդիրն ունեցածը պահելն է։ Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմին, եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ կարող է դա անել, պատերազմը կսկսեր։ Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետև և՛ այն ժամանակ, և՛ այսօր լուծում ենք գլխավոր՝ պատերազմի չվերսկսման խնդիրը։ Դա մեր բանակի մարտունակությունն է», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։