
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սպասվում է, որ կքննարկվեն այդ միությունների գործունեության արդյունքները 2022 թվականին եւ մոտ ժամանակահատվածում համագործակցության հեռանկարային ուղղությունները», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ մասնակիցները մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։