Լավրովը Մյունխենի համաժողովի որոշ հայտարարութ...

 Մյունխենի անվտանգության համաժողովում մի շարք եվրոպական երկրների ղեկավարների հայտարարությունները ծայրահեղ թշնամական էին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ հանդիպման սկզբում։

«Ցավոք, աշխարհում, հատկապես Եվրոպայում, իրավիճակն ավելի ու ավելի է ձևավորվում այն ուժերի ազդեցությամբ, որոնք դժգոհ են պատմության ընթացքից և ցանկանում են վերաշարադրել այն՝ դառնալով միջազգային ասպարեզում գերիշխող ուժ։ Մենք կրկին ականատես եղանք այս ամենին Մյունխենի համաժողովում, որտեղ եվրոպական առաջնորդների ելույթները ծայրաստիճան թշնամական էին»,- ասել է Լավրովը։

«Այնուամենայնիվ, կային նաև այլ տեսակետներ՝ ավելի իրատեսական, որոնք հաշվի են առնում աշխարհում ուժերի կտրուկ փոփոխվող հավասարակշռությունը։ Դրանք այն ձայներն են, որոնք սկսում են ընդունել ձևավորվող բազմաբևեռ աշխարհի իրականությունը»,- հավելել է նախարարը։ Հաղորդում է Tass-ը։