Լավրովը Միրզոյանի և Բայրամովի հետ քննարկել է...

Հոկտեմբերի 14-ին Աստանայում  կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։  Կողմերը հաստատել  են իրենց հանձնառությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:

Տեղի է ունեցել առարկայական քննարկում՝  տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝  Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով։

Կողմերը խոսել են նաև  սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։