Լավրովը միջուկային զենքի մասին Կիևի հայտարարո...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խելագար է անվանել նրանց, ովքեր Կիևում խոսում են ամենակարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հնարավորության մասին։

Նախարարը մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցներում հայտնված հրապարակումները, որոնք, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, ասում են, որ Կիևը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում։ «Խելագարներ, և դրանից ոչինչ չի ստացվի, իհարկե, երբևէ, ոչ մի դեպքում: Բայց, իմ կարծիքով, նա արդեն հրաժարվել է այս խոսքերից, հավանաբար արթնացել է ու մյուս ոտքով վեր է կացել»,- մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։