Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիայում կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին և բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։