Եվրասիական տնտեսական միության փոխադարձ առեւտրաշրջանառությունն ազգային եւ բարեկամական արժույթներով 2023 թվականին կհասնի 90 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76 տոկոս։
Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ փոխադարձ առեւտրի եւ փոխհաշվարկների 76 տոկոսն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ առաջին հերթին ազգային եւ բարեկամական արժույթներով։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ նախագծերի իրականացումը չպետք է կախված լինի միջազգային տնտեսական կապերի սպասարկման մեխանիզմներից, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից, եւ դոլարը, եվրոն եւ իենը անվանել է անվստահելի արժույթներ: